Թուրքական կայքը պատրաստել է 3D վիրտուալ տուրը Անիի Մայր տաճարի

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։

Թուրքիայի պատմամշակութային հուշարձանների 3D վիրտուալ տուրերի նախագծմամբ հայտնի թուրքական 360Ttr.com կայքը ներկայացրել է նաև Անիի Մայր տաճարի 3D տուրը։

Անիի Մայր տաճարի ներսից և դրսից 9 կետից արված լուսանկարներից ստացված վիրտուալ տուրի ընթացքում կարելի է մկնիկի օգնությամբ մանրակրկիտ նայել եկեղեցին և նրա շրջակայքը, այդ թվում հնարավոր  նաև խոշորացնել կամ փորքացնել կադրերը։

Նշենք, որ Անիի Մայր տաճարը կառուցվել է  1001-1010 թվականներին, Գագիկ Բագրատու օրոք, Կատրամիդե թագուհու անմիջական հովանավորությամբ։

Նախագծին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։ 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed