Թովմաս Պողոսյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ, այսօր՝ նոյեմբերի 27-ին, մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարեւորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով նա, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, որպես նվիրյալ, տասնամյակներ շարունակ, զարգացրել եւ ամրապնդել է հայ ազգային մշակույթը՝ ինչը, նրա բնորոշմամբ՝ ամենակարճ ուղին է դեպի համաշխարհային մշակույթ: Նա կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել անկախ հայրենիքում ԱԺ բարձր պարգեւի արժանանալը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թովմաս Պողոսյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով”

Leave a Reply

Your email address will not be published.