Թոմ Քրուզը հայտնել է «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի աշխատանքները սկսելու մասին

Հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Թոմ Քրուզը հայտնել է, որ նկարահանող խումբը սկսում է «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի 6-րդ մասի աշխատանքները, փոխանցում է Комсомольская правда-ն։

«Այժմ մենք սկսում ենք ֆիլմի աշխատանքները։ Նկարահանումները, հավանաբար, կսկսվեն հաջորդ տարվա ամռանը»,- ասել է Քրուզը The Daily Show-ի ժամանակ։

Այլ մանրամասներ ֆիլմի մասին դերասանը չի հայտնել։

Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի առաջին մասն էկրաններին է հայտնվել 1996-ին։ 2015-ին կթողարկվի պատմության 5-րդ մասը, որի ռեժիսորն է Քրիսթոֆեր ՄքՔուորին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թոմ Քրուզը հայտնել է «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի աշխատանքները սկսելու մասին”

Leave a Reply

Your email address will not be published.