Թե ինչու Ֆիլիպ Կիրկորովն իրեն հայ չի անվանում

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը մասնակցել է ռեփեր Բաստայի վարած Gazlive հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավարը նրան տվել Է 5 հարց, որոնք օգտատերերը որոնողական համակարգում ամենաշատն են փնտրում Կիրկորովի անունով:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, առաջին հարցը վերաբերել է երգչի հայկական արմատներին:

«Ինչո՞ւ Կիրկորովը չի խոստովանում, որ հայ է» հարցադրմանը երգիչը պատասխանել է, որ երաժշտության մեջ արտիստի ազգային պատկանելիությունը նշանակություն չունի:

«Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ: Միևնույն ժամանակ, բոլորն ուզում են, որ ես իրենց ազգին պատկանեմ: Օրինակ՝ ներկայում ես մոլդովացի եմ, քանի որ աշխատում եմ մոլդովացի կատարողների հետ: Նախկինում ես եղել եմ ուկրաինացի, բելառուս, երբ աշխատել եմ այդ երկրներից եկած արտիստների հետ: Ես «international» եմ, ու իմ ազգային պատկանելիությունը նշանակություն չունի»,- պատասխանել է Կիրկորովը:

Հետաքրքրական է, որ ավելի վաղ երգիչը մեկնաբանել էր «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի՝ «Սոպրանոների հայկական կլանի» մասին ինստագրամյան լուսանկարը, որում պատկերված են Կանդելակին, Կիրկորովը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հումորային դերասան Միխայիլ Գալուստյանը:

«Որովհետև մենք կովկասցի ենք»,-լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել Կիրկորովը, ինչն էլ համացանցի օգտատերերի շրջանում թեժ քննարկումների առիթ է դարձել:

Շատերը պնդել են, որ Կիրկորովին պետք է հեռացնել լուսանկարից, քանի որ նա «հայ չէ»:

«Այդ երբվանի՞ց է նա խոստովանում, որ իր երակներով հայկական արյուն է հոսում: Միգուցե (ՀՀ վարչապետ Նիկոլ-Tert.am) Փաշինյանի հաղթանակից հետո՞»,- գրել է օգտատերերից մեկը:

Կիրկորովի ծագման մասին խոսակցությունները միշտ էլ թեժ քննարկումների առիթ են եղել: Նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, արմատներով Արևմտյան Հայաստանից է: Հայոց ցեղասպանության ժամանակ նրա նախնիները Բուլղարիա են գաղթել ու Գրիգորյան ազգանունը փոխել Կիրկորովի:

Աղբյուրը՝  tert.am

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed