«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը չեղյալ չի հայտարարվի

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երեւանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե` ըստ ցանկության այն տնօրինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով նախաձեռնությանը, թե Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն քաղաքապետարանը տրամադրելու է սահմանամերձ մի բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանը:

«Չմոռանանք, որ «Էրեբունի-Երեւան»-ը մեր համաքաղաքացիների ամենասպասված տոներից է։ Նաեւ թույլ տվեք, օգտվելով առիթից, մեր համաքաղաքացիներին կոչ անել բարձր տրամադրությամբ նախապատրաստվել մայրաքաղաքի ծննդյան տոնին»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացել է արդեն 3000-ից ավելի մարդ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել միջոցառումները եւ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը չեղյալ չի հայտարարվի”

Leave a Reply

Your email address will not be published.