Էմիլի Բլինկոյի «քաղցր գույները»

Բոլոր գույները քաղցրի սիրահարների համար կարող են դառնալ արվեսրի գործ Էմիլի Բլինկոյի շնորհիվ: Նա հավաքել է նույն գույնի կոնֆետների մեծ տեսականի մեկ կադրում: Լուսանկարչուհի Բլինկոն սիրում է բազմաթիվ միագույն էլեմենտներից կոնկրետ գունային գամմային համապատասխանող լուսանկարներ ստանալ: Հետագայում կանդրադառնանք Բլինկոյի այլ շարքերի, որոնք դժվար կլինի շփոթել այլ լուսանկարիչների աշխատանքների հետ: Բլինկոյի ձեռագիրը զգացվում է նրա բոլոր լուսանկարներում:

Քաղցր գույների շարքը կգնահատեն անգամ փոքրիկները: Չափազանց պոզիտիվ կադրեր են ստացվել, որոնք, ի տարբերություն իրական քաղցրավենիքի, չեն գիրացնում, այլ միայն գոհացնում են էսթետիկական տեսանկյունից: Ֆոտոշարքը կհաղորդի օրվան դրական լիցքեր և հատկապես գեղեցիկ կնայվի երեխաների սենյակում: Smile

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էմիլի Բլինկոյի «քաղցր գույները»”

Leave a Reply

Your email address will not be published.