Էլվիս Փրեսլիի մահվան իրական պատճառը. DailyMail

Լեգենդար երգիչ, ռոքընռոլի արքա Էլվիս Փրեսլիի խորթ եղբայրը՝ Դեյվիդ Սթեյնլին,  պնդում է, որ Փրեսլին մահացել է  ինքնասպնության  հետևանքով: Այդ մասին գրում է DailyMail-ը՝ վկայակոչելով Դեյվիդի հեղինակային գիրքը, որտեղ ասվում է, որ ինքնասպանությունից երկու օր առաջ հանրահայտ աստղը ընտանիքին  տեղեկացրել է իր մտադրության մասին:

Գրքի հեղինակի պնդմամաբ, երգիչը դիտավորյալ մեծ քանակության թմրայնութ է ընդունել, որի հետևանքով էլ  մահացել է եղել:

Հիշեցնենք, որ  Էլվիս Փրեսլին մահացել է  1977 թ.: Պաշտոնական վարկածի համաձայն՝ թմրամիջոցների չարաշահման հետևանքով առողջության վատթարացման պատճառով:

Եղբայրը հայտնում է նաև, որ Փրեսլին վերջին օրերին եղել է դեպրեսիկ հոգեվիճակում և ասել,թե ինքը մեկնում է և իրենց հաջորդ հանդիպումը տեղի կունենա բարձր մակարդակով:

Դեյվիդ Սթեյնլիի գիրքը նվիրված է եղբոր մահվան 39 տարելիցին, որի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 16-ին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed