Էլթոն Ջոնը մեծ զեղչով նոր առանձնատուն է ձեռք բերել Կալիֆոռնիայում

Սեր Էլթոն Ջոնը 34 միլիոն դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզում, հաղորդում է ТАСС-ը։

«Միջերկրածովյան ոճով կառուցված առանձնատունն ունի տասը ննջարան, տասը լոգասենյակ և 11 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Տանը կա նաև ինը բուխարի»,- նշել է նա։

Կալիֆոռնիայի ռիելթերների խոսքերով՝ Էլթոն Ջոնին հաջողվել է 19 միլիոն դոլարով պակաս վճարել, քան նախապես դա պահանջել է վաճառողը։

Հայտնի երաժիշտն արդեն Բևեռլի Հիլզում տուն ունի, որը նա ձեռք է բերել 2012 թվականին: Բացի այդ, Էլթոն Ջոնն ունի անշարժ գույք Ատլանտա նահանգում, Նիսում, անգլիական Վինձոր քաղաքի մոտակայքում, ինչպես նաև մեկ բնակարան՝ Լոնդոնի Հոլանդ-պարկ շրջանում։

Էլթոն Ջոնի անձնական կարողությունը գնահատվում է 413 միլիոն դոլար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էլթոն Ջոնը մեծ զեղչով նոր առանձնատուն է ձեռք բերել Կալիֆոռնիայում”

Leave a Reply

Your email address will not be published.