Երևանում կներկայացվի բացառիկ տեղեկատվա-լուսավորչական նախագիծ

«Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 21-ին Երևանում կներկայացնի «Մկրտության սրբապատկեր» («Мерная икона») լայնամասշտաբ տեղեկատվա-լուսավորչական նախագիծը, ինչի կապակցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մամուլի ասուլիս է կազմակերպվելու, հայտնում են կազմակերպությունից։

Հնում Ռուսաստանում ընդունված է եղել նորածնի մկրտության կապակցությամբ նրա հասակին համապատասխան սրբապատկեր ստեղծել։ Հարյուրամյակներ անց այս ավանդույթն ակումբի ջանքերով վերածնվում է՝ աջակցելով բարոյականության ու ընտանեկան արժեքների հաստատման գործընթացին։

Նախագծի շրջանակներում Երևանի ռուսական արվեստի թանգարանում գեղարվեստական ցուցահանդես կանցկացվի «Մկրտության սրբապատկեր. պատմություն ու ժամանակակից աշխարհ» խորագրով։ Շարժական ցուցահանդեսը, որն անցկացվում է 2005թ. ի վեր, արդեն ստացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնանքը։

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ պաշտոնապես կմեկնարկի «Ուղղափառ մեկենասների ռուսական ակումբի» հայկական ներկայացուցչության (տնօրեն՝ գործարար Խաչատուր Հակոբյան) բարեգործական ակցիան, որն ուղղված է Գյումրու տուն-ինտերնատի վերակառուցմանը։

Բացի այդ, ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա համերգ՝ ռուսական մշակութային գործիչների մասնակցությամբ։

Նույն օրը կանցկացվի գործարար համաժողով, որն ավանդաբար անցկացվում է  «Մկրտության սրբապատկերի» շրջանակներում։ Այս անգամ ռուս-հայկական գործարար շրջանակների հանդիպման հիմնական թեմաները կլինեն էներգետիկ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, ոսկերչական զարդերի արտադրությունն ու ալմաստների մշակումը։

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում կներկայացվի բացառիկ տեղեկատվա-լուսավորչական նախագիծ”

Leave a Reply

Your email address will not be published.