Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան

«ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ՝ Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը` ռուսաստանաբնակ հայ ազգի աստղերի մասնակցությամբ, այդ թվում` Մարիամ Մերաբովա, Արմեն Մերաբով, Մարգարիտա Պոզոյան, Էդգար Հակոբյան, Արծվիկ, Գայանե Զախարովա, Էդվարդ Քաչարյան և այլք, ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ և երաժիշտներ: Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը և Ալին Գոյանը: Երեկոն կվարեն Արման Մարգարյանը և Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց  ՌԴ-ում ԵԿՄ-ի երիտասարդական թևի ղեկավար, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը։

Նա նշեց, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ հեղինակային սիրված ստեղծագործություններ: Համերգի տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում և կայքէջերում:

Jazz Parking նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում և այսօր այն արդեն միավորում է ավելի քան 100 արտիստների և երաժիշտների: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, ձեռք բերելու երաժշտական փորձ, ինչպես նաև միևնույն բեմի վրա աշխատելու արդեն իսկ փորձառու երաժիշտների հետ` դրանով իսկ կատարելագործվելով և ձեռք բերելով լայն ճանաչում:

Նախագիծը հեղինակել է Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը, և այն այսօր համարվում է Ռուսաստանի ամենահեղինակավոր նախագծերից մեկը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան”

Leave a Reply

Your email address will not be published.