Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես

Երևանում` Լեոի, 52 հասցեում, բացվել է թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցադրվում են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են իրենց գործունեությամբ Վրաստանում հայտնի դարձած և երկրի կյանքում ավանդ ներդրած հայերի մասին:

Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014 թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:

Ծրագրի հեղինակը թբիլիսյան Ագորա-Ջորջիա հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես”

Leave a Reply

Your email address will not be published.