«Երևանյան թմբուկներ»-ը հանդես եկան Փարիզի Շանզելիզե փողոցում և Տրոկադերո հրապարակում

«Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ՝ մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100- ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյանների առթիվ մայիսի 28-ին հանդես եկավ միջոցառումներով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Շանզելիզե փողոցում և Տրոկադերո հրապարակում։

Հիշեցնենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև ելույթ ունեցավ եվրոպական մի շարք այլ քաղաքներում. Իտալիայի Միլան քաղաքում՝ մայիսի 20-22, Ֆրանսիայի Լիոն և Վյեն քաղաքներում՝ մայիսի 23-26։

«Երևանյան թմբուկները» հանդես կգան համերգաշարերով նաև Բրյուսելում մայիսի 30-ից հունիսի 2-ը։ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Թամարա Հակոբյան։

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed