Երևանի քաղաքապետը պարգևատրել է Ստեփանակերտի քանդակների հեղինակներին

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղադրված արձանների հեղինակներ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուղանողներն ու խմբի գեղարվեստական ղեկավարներ, քոլեջի դասախոսներ Իսահակ Ապրեյանը և Ժակ Գասպարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։ Արձանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մեծ եռանդով իրականացրած աշխատանքի համար՝ շնորհակալագրերը հանձնել է այցի կազմակերպչական աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

«Երևանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ։ Ուրախ ենք, որ այդ համագործակցության ամրապնդման մասնակիցն եք, այն էլ՝ այդչափ խորհրդանշական, մնայուն նախագծով։ Շնորհակալ կլինենք, եթե նոր նախագծեր առաջարկեք և ձեր մասնագիտական տիրույթում ևս նպաստեք համագործակցությանը»,- նշել է Դավիթ Գևորգյանը։

Հուլիսի 10-13-ը ԼՂՀ-ում կայացած մարզաառողջարարական արշավին ակտիվ մասնակցութան համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության մի խումբ անդամներ։

Հանձնելով շնորհակալագրերը՝ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել՝ կարևորելով պատանի սկաուտների մասնակցությունը Երևանում ու ԼՂՀ-ում բնակվող պատանիների շփումն ու բարեկամությունն ամրապնդելու գործում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանի քաղաքապետը պարգևատրել է Ստեփանակերտի քանդակների հեղինակներին”

Leave a Reply

Your email address will not be published.