Երևանի հեռուստաաշտարակն Էյֆելյան աշտարակից էլ բարձր է

Երևանյան հեռուստաաշտարակի բարձրությունը կազմում է 311.7 մ, ինչը բարձր է հանրահայտ Էյֆելից: Աշխարհագրական դիրքով Երևանի հեռուստաաշտարակը համարվում է աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկը: Հեռուստաաշտարակի կառուցման համար ծախսվել է ընդամենը 1850 տոննա մետաղ, մինչդեռ Էյֆելյան աշտարակի կառուցման համար անհրաժեշտ էր 9000 տոննա: Մեր հեռուստաաշտարակի դիտահրապարակներ կարելի է բարձրանալ երկու արագընթաց վերելակներով: Դիտահրապարակներից մեկը գտնվում է 140մ, մյուսը` 275մ բարձրության վրա: Գրեթե վերջերս ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը ձևավորվել է գունավոր լուսարձակներով և այժմ այն ուրախացնում է զբոսաշրջիկներին և Երևանի բնակիչներին իր գեղեցկությամբ նաև գիշերային ժամերին:

Ստորև ներկայացնում ենք Ձեզ Ասատուր Եսայանցի` մեր հեռուստաաշտարակին նվիրված ֆոտոշարքը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանի հեռուստաաշտարակն Էյֆելյան աշտարակից էլ բարձր է”

Leave a Reply

Your email address will not be published.