Երկրորդ Փարաջանովին սպասելիս

Հայկական կինոն երիտասարդ ռեժիսորների նոր ալիքի կարիք ունի.

«Դրա համար պիտի ունենանք լավ միջավայր, պիտի ունենանք ճիշտ կինոյի օրենք, ճիշտ երիտասարդներին աջակցելու սխեմա»,-նշում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նրա կարծիքով հայկական կինեմատոգրաֆի լավագույն ավանդույթների պահպանմանը  կնպաստի միայն հեղինակային կինոն:

Բայց պատկերն այլ է. վերջին տարիներին մայրաքաղաքի կինոթատրոններ հիմնականում այցելում են հենց տեղական արտադրության կոմերցիոն ֆիլմերի համար.

«Մարդկանց դուրա գալիս այն, ինչն անորակա, մարդկանց ավելի շատ հետաքրքրումա ոչ ծիծաղելի կոմեդիաները, դրա համար էլ իմաստ չունի ինչ- որ լուրջ ֆիլմ նկարելը, նայող չի լինելու»,- նշում է երիտասարդ լուսանկարիչ Ազատ Մարգարյանը:

Ազատը խորհրդային շրջանի հայկական  կինոյի մեծ երկրպագու է, վերջերս կրկին  «Մեր մանկության տանգոն» է դիտել: Նրա կարծիքով էլ հեղինակային կինոն լսարանին չի հետաքրքրի, բայց հուսահատվել պետք չէ.

«Հիմա չէ, բայց հույս ունեմ, որ մոտ հինգ- վեց տարի հետո հիմիկվա ուսանողները կլավացնեն մեր կինոինդուստրիան»:

Մեր այն հարցին՝ ապագայում կունենանք երկրորդ Փարաջանով Ազատը բացասական պատասխան է տալիս:

Սուսաննա Հարությունյանը այլ կարծիք ունի.

«Հույս ունենք, եթե առաջինը եղելա, երկրորդն էլ կլինի, բայց էդ ալիքը պիտի գա, որ դրան հասնի»:

 

 

Նյութը` a1plus.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed