Երկվորյակի պաշտամունքը հնագույն Հայաստանում և կապը «Սասնա ծռերի» հետ

«Ազատ Ձայն»-ը ներկայացնում է պատմաբան Ռ. Իսրայելյանի հետաքրքիր ուսումնասիրությունը «Երկվորյակի» պաշտամունքի հետ կապված, որտեղ հեղինակը քննում է ինչպես Ուխտասարի ժայռապատկերներում, այնպես էլ տարբեր բնակավայարերից հայտնաբերված գոտներին դրոշմված երկվորյակների պատկերները, մեր նախնիների տիեզերական գիտելիքները, ինչպես նաև կապը «Սասնա ծռեր» էպոսի հետ:

«Գեղամա եւ Սյունյաց լեռների մ.թ.ա. II-I հազ. ժայռապատկերներում հանդիպում են կողք կողք փորագրված երկու մարդակերպ կերպարանքներ, կենդանիներ ու լուսատուներ խորհրդանշող երկրաչափական նշանների միջավայրում կանգնած։ Սյունիքի ժայռապատկերներում դրանք ներկայացված են մի ձեռքը բարձրացրած, մյուսն իջեցրած, ոտքերը տարածած դիրքով: Ուխտասարի մի ժայռապատկերում մարդակերպ այս զույգի հետ հանդես են գալիս նաեւ «մարդ» նախնադարյան գաղափարագրի իրար մոտ դրված երկու նշան, որոնք կրկնվում են ուրարտական նշանագրերում, ինչպես նաեւ հայ նշանագրերի միջնադարյան ցուցակներում՝ գլխիվայր շրջված ձեւով։ Այստեղ դրանք ունեն «երկվորյակ» բացատրությունը, որի հիման վրա Էլ Հ. Մ. արտիրոսյանը նախնադարյան եւ Վանի թագավորության նշված զույգ գաղափարագրերը մեկնաբանում Է իբրեւ «Երկվորյակ»-ի նշաններ: Դա մեզ իրավունք Է տալիս մարդակերպ այս զույգ պատկերներն ընդունել իբրեւ «Երկվորյակ» աստվածությունների, որոնց պաշտամունքը լայն տարածում Է ունեցել եւ բրոնզեդարյան Հայաստանում և Հին աշխարհի շատ երկրներում։

Առաջավոր Ասիայում երկվորյակների պաշտամունքի հետքերի օրինակ կարող Է տալ Թել-Բրակի Էայի տաճարում հայտնաբերված երկվորյակներով հղի մայր աստվածուհու արձանիկի։ Երկվորյակների պատկերներ հանդիպում են նաեւ Նիհավանդից եւ Թեփե Գիյանից գտնված պահպանակների ու կնիքների վրա, նրանց կերպարները հանդես են գալիս նաեւ Բաբելոնի եւ Ասորեստանի ժողովուրդների կրոնական պատկերացումներում, եգիպտական, ուրարտական արվեստում եւ այլն։ «Երկվորյակ» աստվածությունների պաշտամունքր առավել ծաղկում ապրեց հնդեվրոպական ժողովուրդների միջավայրում եւ իր արտացոլումը գտավ դրական այնպիսի հին հուշարձաններում. ինչպիսիք են հին հնդկական վեդայական հիմները (մ. թ. ա. II հազ. I կես), հին հունական առասպելները։ Հայաստանում այս աստվածությունների կերպարները պահպանվել են «Սասնա ծռեր» դյուցազնավեպում։ Մենք այսօր ունենք «Երկվորյակ» աստվածների պատկերներ միայն Գեղամա եւ Սյունյաց լեռներից, իսկ նրանց էությունը բացահայտող առասպելներ՝ Սասունից ու Վանի շրջակայքից, այսինքն Արեւմտյան Հայաստանի հարավային մասից, մի հատված, որը պատմական հնագույն շրջանում գտնվում էր առաջավորասիական քաղաքակրթության ոլորտներում: «Երկվորյակ» աստվածների պաշտամունքը լայնորեն տարածված էր նաեւ աշխարհի տարբեր մասերում ապրող հետամնաց ցեղերի մեջ։ Ազգագրական եւ բանահյուսական տվյալների համաձայն, ամենուրեք նրանց վերագրել են եղանակ կարգավորելու, անձրեւ առաջացնելու կարողություններ, հետեւաբար նրանց պաշտամունքը կապված է եղել բնության երեւույթների՝ հատկապես անձրեւի, ջրի գաղափարի հետ։ Աստվածային այս էակները, իբրեւ համաստեղություններ, հնուց ի վեր կենդանակամարում տեղ էին զբաղեցնում խոյից եւ ցուլից հետո, իբրեւ անձրեւաբեր եւ հողը արգասավորող համ աստ հղություն։

Գեղամա եւ Սյունյաց լեռների երկվորյակ աստվածների պատկերներում հատկապես շեշտված են թեւերը։ Դրանք երկար են, շարժուն եւ ուժեղ, մինչդեռ ոտքերը մեծ մասամբ կարճ են կամ առհասարակ բացակայում են։ Սրանից կարելի է կռահել, որ երկվորյակներն իրենց գլխավոր ֆունկցիան, հների պատկերացմամբ, կատարել են ձեռքերի միջոցով: Ժայռապատկերներում երկվորյակները ներկայացված են իբրեւ երկնային էակներ:

Ուխտասարի մի հորինվածքում «Երկվորյակները» գտնվում են «երկնանշանի», այծերի, մարդու, երեք շրջանների՝ լուսատուների միջավայրում: Նույնը կարելի Է նկատել նաեւ Ուխտասարի մի այլ պատկերում, որտեղ «երկվորյակները» ներկայացված են ցուլի, մարդակերպ Էակների եւ երկնային զանազան գաղափարանշանների հետ: Ցուլն այստեղ վկայում է, որ հորինվածքը կապված է ամպրոպ կայծակի, երկրագործության ու պտղաբերության գաղափարի հետ։ Ինքնըստինքյան հասկանալի է դառնում, որ եթե երկվորյակները կապ ունեին անձրեւի հետ, ապա նրանք անմիջականորեն առնչվում են նաեւ ամպրոպ-կայծակին եւ այն մարմնավորող աստվածություններին։ Ուստի եւ ժայռապատկերներում ցուլի, այլ դեպքերում նաեւ կայծակի, առկայությունը երկվորյակների կողքին՝ միանգամայն տրամաբանական է։

Ինչպես ցույց է տվել Մ. Աբեղյանը «Սասնա ծռերում», դյուցազնական երկվորյակներ Սանասարն ու Բաղդասարը նույնպես կապված էին ամպրոպ-կայծակի՝ երկնային տարերքի երեւույթների հետ։ Նրանք սաղմնավորվել են ջրից, ծնվել ամպրոպ-կայծակի աստվածուհուց (որը որոշ պատումներում Սասնա թագավոր Աստղիկի դուստրն է) եւ ունեն նույն հատկությունները։ Այս առումով էպոսի երկվորյակ աստվածությունները հիշեցնում են հնդկական եւ հունական երկվորյակ աստվածներին՝ Աշվիններին եւ Դիոսկուրներին։ Դիոսկուրները համարվում էին Զեւսի զավակներր, իսկ Աշվինները, երկնքի ծնունդ լինելով, ամեն ուրեք հետեւում էին ամպրոպ-կայծակի աստծուն՝ Ինդրային։ Մեզ թվում է, որ Սանասարի ու Բաղդասարըի կերպարներում փաստորեն, միախառնված են երկվորյակների եւ ամպրոպ-կայծակի աստվածությունները: Թե որքանով են դրանք անջատված եղել իրենց սկզբնական շրջանում, դժվար է ասել, սակայն բնական է այն, որ միաձուլվել եւ միևնույն կերպարի մեջ մարմնավորվել են միմյանց հետ օրգանապես կապված երկու աստվածություններ։ Դրանք ամպրոպ-կայծակի եւ անձրեւի երեւույթները մարմնավորող աստվածություններ են։ Երկվորյակների անձրեւաբեր հատկությունը երեւում է Սեւ սարի մ. թ. ա. II հազ. մի ժայռափոր վիթխարի կոմպոզիցիայում, որը Հ. Մարտիրոսյանի կողմից հանգամանորեն վերծանված է իբրեւ արեգակնա-լուսնային նախնադարյան տոմար: Աստղային այս քարտեզի վրա երկվորյակները պատկերված են վեր պարզած ձեռքերում օձ-կայծակներ բռնած եւ նույն օձ-կայծակների խառնիխուռն բազմության մեջ, «որոնք կարծես պատկերում են կատաղի, անհանգիստ երկնակամարը՝ արեւ-կայծակի աստվածների կռվի պահին»։ Երկվորյակ աստվածները, կոմպոզիցիայի տվյալ հատվածում, ուղեկցվում են արեւի եւ կիսալուսնի պատկերներով, որոնց հետ անքակտելիորեն կապված են իրենց էությամբ։ Այդ առումով նշված կոմպոզիցիան ինչ-որ հեռավոր կապի մեջ է հայ ժողովրդական դյուցազներգության կիսաստված երկվորյակների հետ։ Հորինվածքում պատահական չէ նաեւ ձիու առկայությունը։ Արեւի աստվածության խորհրդանիշ լինելուց բացի, ձին հնագույն կրոնապաշտամունքային պատկերացումներում անբաժանելի է երկվորյակ աստվածներից։ Հնդկական Աշվիններն ու հունական Դիոսկուրները սկզբնապես ունեցել են ձիու կերպարանք։ Թե մեկը, թե մյուսը համարվել են Ինդրայի եւ Զեւսի զավակ-նժույգները: Ինքը՝ Աշվին անունը նշանակում է ձի:

Հետաքրքիր է, որ մեր էպոսի պատումներից մեկում երկվորյակ եղբայրների մայրը հղիանում է ձիու սմբակի տեղում գոյացած ջուրը խմելուց, իսկ երկվորյակ դյուցազուններին ուղեկցում Է հրեղեն ձին՝ Քուռկիկ Ջալալին, որն օժտված Է նույն երկնային տարերքի հատկանիշներով։ Հնագիտական նյութերը հաստատում են ուսումնասիրողների այս կարծիքը։ Դաղստանում հայտնաբերված զույգ հեծյալների բրոնզե արձանիկը (II հազ. վերջ եւ I հազ. սկիզբ) վերը ասվածի ուղղակի ապացույցն Է։ Հնագիտական այլ առարկաների վրա եւս (բրոնզե գոտիներ) դրսեւորվում Է նույն գաղափարը։

Հաջորդ կոմպոզիցիայում երկվորյակները պատկերված են երկու զույգով։ Առաջինը՝ ավելի սխեմատիկ ձեւով, ձեռքերի մեզ ծանոթ դիրքով։ Հնարավոր Է, որ սրանք ունեցել են երկվորյակներ նշանակող գաղափարագրի իմաստ, մինչդեռ երկրորդ զույգը ռեալիստական Է, նույն շարժման մեջ պատկերված ձեռքերում կարծես մահակներ բռնած։ Նրանք գտնըվում են կենդանիների եւ մարդու միջավայրում։ Երկվորյակների երկու զույգն Էլ ուղեկցվում են լուսնի պատկերով, որի առկայությունն այստեղ որոշակի նշանակություն ունի, որովհետեւ երկվորյակները, անձրեւաբեր Էակներ լինելով, կապվում Էին նաեւ լուսնի հետ. «Քանզի այս գոտին, որ կիսալուսին Է համակարգի, սա Է դայակ անձրեւաց եւ սնուցիչ բուրաստանացս»,- գրում Է Շիրակացին: Եթե Սեւ սարի «աստղային քարտեզում» երկվորյակները հանդես են գալիս աստղային ամբողջական համակարգությունների ուղեկցությամբ, ապա որոշ տեղերում վերջիններիս փոխարինում Է առանձին աստղ կամ աստղանշան։ Այսպես՛, Ուխտասարի մի ժայռանկարում երկվորյակներն» իրարից բաժանված են աստղանշանով։ Օտերնբերգի դիպուկ բնորոշմամբ «ամեն մի երկվորյակի ծնունդը առիթ էր մի նոր պաշտամունքային առարկայի ստեղծման, ամեն մի երկվորյակ իր ծննդյան օրից եւ իր ծնունդով աստվածային էակ է։ Այսպիսով, երկվորյակների պաշտամունքը դառնում է երկրպագվող մարդկանց պաշտամունք։ Շատ ժողովուրդների և ցեղերի մոտ երկվորյակները զուգորդվում են երկնային լուսատուների հետ։

Աշվինների հետ ունեցած զուգահեռների շնորհիվ պարզ է դառնում էպոսում որոշ առասպելների վերջնական ձեւավորման ժամանակը (մ. թ. ա. II հազ.), որը լիովին համընկնում է երկվորյակների պատկերներ արտահայտող մեր ժայռափոր կոմպոզիցիաների թվագրությանը։  Շիրակացին գրում է. «Ձուկը՝ աստեղք հինգ, մին՝ յորդ անձրեւաց նշանակիչ…»:

Իբրեւ անձրեւ բերող էակներ երկվորյակները, ինչպես վերը նշվեց հնդկական Աշվինների կապակցությամբ, մշտապես հետեւում են ամպրոպ-կայծակի աստվածներին։ Այս գոտու վրա եւս դրսեւորված է նույն գաղափարը։ Եթե մի դեպքում երկվորյակները անձրեւ առաջացնելու համար նետահարում են կայծակնաբեր եղջերուներին, ապա մյուս դեպքում՝ նրանք հետեւում են աղեղնավորին։ Վերջինի մասին Շիրակացին գրում է. «Աղեղնավորը յորում են աստեղք վեց, եթե տեսանիցես զնոսա ի թրթռմանց, գիտասջիր, թե առաքին ի նոցանէ աստեղք հանդոյնք, ծովք խռովին, եւ ամպքն զուարճանան»: Փոթորիկր մարմնավորող աղեղնավորը, նետ ու աղեղից բացի, ձեռքում բռնել է գավազան, որը Շիրակացու մոտ նույնպես նշվում է իբրեւ անձրեւ նշանավորող աստղ։ Աղեղնավորին ուղեկցում է հրային մի թռչուն, որն անկասկած պատկանում է իրեն, շեշտելով նրա կապը ջրի հետ։

Հետաքրքիր է գոտիներից մեկում երկվորյակների գլխավերեւի խաչաձեւ աստղը։ Վերջինս, հավանաբար, արեւի խորհրդանիշն էր, որով եւ ընդգծվում է նրանց կապը արեւի հետ, որ խիստ բնորոշ է նաեւ հնդեվրոպական երկվորյակներին։ Նրանք արեւի եղբայրներն են, որդիները կամ ամուսինները։ Նույնը դիտվում է մեր էպոսում։ Չէ՞ որ վիշապասպան Սանասարի փրկած Քառսուն Դեղձուն Ծամը ինքը արեւն է: Նրանց ամուսնությունից էլ ծնվում է նույնպես արեւի աստված Մհերը։

Այս առումով հետաքրքիր է Սամթավրոյից գտնված բրոնզե երրորդ գոտին որը կարծես ավելի շուտ առասպելական սյուժե ունի։ Գոտին իր նախշերով (պարույրներ, զիգզագներ, անկյունավոր գծեր) կապված է ջրի, կայծակի ու երկնքի սիմվոլիկայի հետ:

Գոտու վրա պատկերված են ձկներ, թռչուններ, կխտարներ, եղջերուներ, մարդակերպ երկու էակներ՝ երկվորյակներ, որոնք այստեղ զինված են նետ ու աղեղով։ Նրանցից մեկը նետահարում է կխտարներին, մյուսը՝ եղջերուներին: Նետաձգությունը, ըստ երեւույթին, կամ պետք է իմաստավորել իբրեւ զոհաբերություն, որը կատարում էին նաեւ իրենք՝ աստվածները, որեւէ նպատակ իրագործելուց առաջ, կամ իբրեւ նրանց կողմից կատարվող մոգական մի արարողություն։ Սպանելով բնության տվյալ երեւույթը մարմնավորող կենդանուն, նրանք, նախնադարյան գաղափարաբանության համաձայն, կարող էին առաջացնել այդ նույն երեւույթը անձրեւ կամ երաշտ, փոթորիկ կամ արեւոտ եղանակ եւ այլն։ Գոտու մի ծայրում նախնադարյան նկարիչը պատկերել է երկու ձուկ՝ բերանի մոտ օղակով։ Մյուս ծայրում՝՝ դեպի օղակը լողացող ձկների վրա հաչելով հարձակվող դիրքում պատկերված են գայլեր-շները։ Սրանց նույն զույգը հանդես է գալիս. եւ գոտու երկրորդ կեսում՝ ռոմբաձեւ նախշի շուրջը, որն, անկասկած, որոշակի իմաստ ունի եւ կապված է գոտու ընդհանուր սյուժեի հետ։ Ռոմբի վերին մասում գայլեր-շների երկու զույգերի միջեւ ձուկ է բերանին նույն օղակով եւ ճառա-գայթավոր մի շրջանակ (աստղ կամ արեւ)։ Վերին եւ ստորին զույգերի միջեւ՝ մի կողմից թռչուն, մյուս կողմից օձ են պատկերված։ Վերջինիս մոտ է շտապում մի այլ թռչուն։ Լուսատպուների չորս խորհրդանիշերը ընդգծում են պատկերված էակներերի երկնային բնույթը։ Ինչպես բացահայտել է Մ. Աբեղյանը, իր վառ արտահայտությունն է գտել Աասնա ծռերում՝ Սանասար և Բաղդասարի առասպելներում։ Դրանցից մեկում նրանք սպանում են ադամանդարեւը կուլ տված վիշապին եւ ազատում արեւը նրա երախից։ Վիշապինսպանելու պահին Պղնձե քաղաքի վրա հորդ անձրեւ է տեղում։ Ըստ երեւույթին, նման մի մոտիվ էլ արտահայտում է քննարկվող գոտու սյուժեն։

Ձկների եւ օձի բերանի օղակը, հնարավոր է ենթադրել, որ նույն ադամանդարեւն է պատկերում։ Հիշենք, որ Հայկական լեռնաշխարհում բնակվող մեր նախնիները վիշապներին պատկերացնում էին ձկների եւ օձերի կերպարանքով։ Այնպես որ, այստեղ օղակը բերանին սողացող օձի եւ նրանից այն կարծես խլել պատրաստվող թռչունի տեսարանը գուցեեւ արտացոլում է վիշապի կողմից ադամանդարեւը կուլ տալու գաղափարը։ Թռչուններն այս կոնտեքստում կարող էին խորհրդանշել ինչպես երկինքը, այնպես էլ ամպրոպկայծակը։ Նրանք եւս շտապում են ծածկել արեւը, անձրեւ առաջացնել։

Հակառակ սրանց, գայլեր-շների զույգն այստեղ հարձակվող դիրքում է օղակով ձկան հանդեպ եւ արտահայտում է Սանասարի և Բաղդասարի կողմից՝ արեւը վիշապից ազատելու դրվագին նման մի մոտիվ։ Այդ նպատակի համար մարդ-երկվորյակները կերպարանափոխվել են գայլերի։ Տարբեր հանգամանքներում աստվածների զանազան կերպարանքներ ընդունելու հատկությունները խիստ բնորոշ էին նախնադարյան մտածողությանը։

Քննարկելով բրոնզե այս գոտիների պատկերները՝ կարելի է մտածել, որ դեռեւս մ. թ. ա. XI-X դդ. դրանք կրում էին քրմերը կամ կախարդները՝ անձրեւ առաջացնելու ծիսական արարողությունների ժամանակ: Շատ հնարավոր է նաեւ, որ այդ գոտիները ծառայել են աստղագուշակներին իբրեւ օրացույց՝ անձրեւների սկսվելու, տեւողության ու դադարի հաշվումներն անելու համար։

Քանի որ երկվորյակներն իրենց էությամբ կապված էին ջրի գաղափարի հետ, աշխարհի տարբեր մասերում նրանց վերագրվող գերեզմանները սարքվում էին գետերի ափերին՝ մշտապես խոնավ լինելու համար: Երաշտի օրերին դրանք ջրվում էին՝ անձրեւ առաջացնելու միտումով։

Անդրադառնալով երկվորյակների գերեզմանները ջրերի մռտ գտնվելու հանգամանքին նկատենք, որ, բացի վերը նշված պատճառից, մեր կարծիքով, դա կապված էր ձաեւ իր ժամանակին գոյություն ունեցած այն գաղափարի հետ, թե երկվորյակները ոչ միայն ծնվում էին ջրում, այլեւ մեռնում էին այնտեղ»:

Աղբուրը `armfvn.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed