Երկու միանման փաթիլ չի լինում

Բոլորս էլ մանկուց լսել ենք նրա մասին, որ բոլոր ձյան փաթիլները տարբեր են, և հնարավոր չէ հանդիպել երկու միանման բյուրեղներով փաթիլ:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անգամ գոյություն ունի Փաթիլների հետազոտման ինստիտուտ, որի աշխատանքը ևս վկայում է փաթիլների տարբերության մասին, սակայն ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը որոշել է անձամբ ստուգել այդ ինֆորմացիայի ստույգությունը: Նա իրականացրել է մի նախագիծ, որում մակրո ռեժիմով լուսանկարել է փաթիլներ: Լուսանկարները պարզապես հեքիաթային են ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ այս գեղեցկությունը ձեռագործ չէ և այն կերտում է բնությունը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed