Երկխոսություն թմբուկների լեզվով. Շնորհավո՛ր տոնդ, Երևանս

Երևանի մայրաքաղաքային մշակույթի անքաքտելի մասն է դարձել «Երևանյան թմբուկներ» խումբը: Տարիներ շարունակ երաժշտական այս հետաքրքիր և ինքնատիպ կոլեկտիվ զարմացնում և ուրախացնում է  ոչ միայն տեղաբնակների, այլև հայկական մշակույթի մասն է ներկայացնում աշխարհի տարբեր քաղաքներում:

Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում տարբեր միջոցառումների և միաջազգային  նախագծերի շրջանակում «Երևանյան թմբուկներ» խումբը կարողացել է պատվով ներկայանալ իրեն մրցունակ համարվող շատ խմբերի հետ՝ մշտապես լինելով առաջատար դիրքերում ՝ ներկայացնել է հնագույն Արարատի երկիր Հայաստանն ու հայ արվեստը հեղինակավոր հարթակներում: Ներկայացնում են քաղաքամայր Երևանի 2800 ամյակին  նվիրված տեսանյութը:

Նշենք, որ  «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը հիմնադրվել է  2009 թվականին: Խմբում կան  15 թմբկահար`15-25 տարեկան:  «Երևանյան թմբուկներ» խմբի հիմնադիր և տնօրենն է  «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed