«Երեք զնդան» վիպան արդեն ընթերցողի սեղանին

Լույս է տեսել երիտասարդ գրող և «Մենք» մշակութային առցանց լրատվական կայքի խմբագի Վարդիթեր Գիշյանի՝  «Երեք զնդան» վիպակը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 1 գրադարանում, գրադարանի տնօրինության/ Գոհար Մակիչյան, Անուշ Գալստյան/ և աշխատակիցների անմիջական մասնակացությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեցին և իրենց ողջույնները հղեցին հեղինակին՝ ընկերներն ու գործընկները, ինչպես նաև՝ ընթերցասերների մի ողջ բանակ:

Գրքի թողարկման պատասխանատու և սրբագրիչ Ռուբինա Մաիլյանը հստակ խոստում տվեց՝ գիրքը կթարգմանվի նաև անգլերեն և լրամշակված կհանձնվի ընթերցողի դատին:

Նշենք, որ  «Երեք զնդան» վիպակը, հեղինակի առաջին գործն է այս ժանրում: Մինչ այս նա գրել է «Սրտի պատառ» պատմվածքների շարքը, որոնցից երկուսը՝ «Սոկոնի ճաշը» և «Անտառամեջը» տպագրվել են ընդհանուր ժողովածույով:

Վիպակում պատկերված է ազնիվ մարդու, նվիրված կնոջ և անձնուրաց մոր հոգեկան ապրումները: Նկարագրվող  դեպքերը մտացածին չեն, ավելին՝ դրանք պարունակում են ինքնակենսագրական տարրեր: Հերոսուհին՝  զոհ գնալով մարդկային անարդարությանը, որոշ ժամանակ ստիպված է լինում ապրել իր սիրելիներից հեռու՝ հայտնվելով բանտում: Ահա այստեղ է, որ սկսվում է նրա ծանր ապրումների՝ անվերջանալի թվացող ընթացքը: Այդ սոսկալի իրավիճակից նա կարողանում է դուրս գալ ընտանիքի հանդեպ ունեցած անսա­հման սիրո և նվիրումի շնորհիվ:

Հեղինակը՝ ելնելով իրական փաստերից, դեպքերն ու դեմքերը ներկայացնում է տիպական, այդ է պատճառը, որ ընթերցողը չի կարող անմասն մնալ պատկերվող իրադարձություններից:

Լուսանկարներն՝ ստորև

     

 

 

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed