«Երևանյան թմբուկները»՝ Պավել Սարգսյանի գլխավորությամբ, ճանաչվել է 2017թ. լավագույն «Երիտասարդ մշակութային կոլեկտիվ»: (Լուսանկարներ)

Փետրվարի 21-ին «Յանս» ակումբում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
«Երիտասարդ 2017» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել 2017 թ-ի ընթացքում նշանակալի եւ խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, ինչպես նաև արժևորել նրանց ձեռքբերումները եւ գործունեությունը:
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության հաղթողներին՝ ըստ անվանակարգերի.
«Երիտասարդ բնապահպան» – Օվսաննա Հովսեփյան
«Երիտասարդ գյուղատնտես» – Արամ Վերդյան
«Երիտասարդ գիտնական» – Կարինա Մովսեսյան
«Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ» – «Երևանյան թմբուկներ» (Պավել Սարգսյան)
«Երիտասարդական աշխատող» – Կարեն Այվազյան
«Երիտասարդ մարզիկ» – Աշոտ Սաքանյան
«Երիտասարդ հայրենադարձ» – Լարիսա Հովհաննիսյան
«Երիտասարդ գործարար» – Գագիկ Թամազյան
«Երիտասարդ հայրենիքի պաշտպան» անվանակարգը դարձավ միակ անվանակարգը, որը չունեցավ քվեարկություն: Վահե Մարտիրոսյանը, Արմեն Գրիգորյանը և Դմիտրի Մադյանը դարձան անվանակարգի հաղթողներ:
Հիշեցնենք,«Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը 2017թ. ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացվող «Սպասկայա Բաշնյա» աշխարհի ամենամեծ զինվորական-երաժշտական նվագախմբերի միջազգային փառատոնում:
Հեղինակավոր այս փառատոնին 2017թ. մասնակցում էին աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերը և նախագահական կամ թագավորական պատվո պահակային վաշտերը Շվեցարիայից, Շոտլանդիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Թուրքիայից, Բելարուսից, Կազախստանից, Եվրոմիությանից (միացյալ) և 12 ռուսական պետական նվագախմբերից: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված բանակցությունների արդյունքում (մոտ 4 տարի) Հայաստանը ներկայացրեց երկու խումբ՝ ՀՀ ՊՆ ԳՇ նվագախումբը և «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը: «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը ներկայացավ 2 դրոշակակրով և 12 թմբկահարով՝ խմբում ընդգրկված լավագույներով, որոնց տարիքային շեմը տատանվում է 15-25-ի սահմաններում (բոլորը աղջիկներ):
Կարմիր հրապարակում անցկացվող այդ փառատոնը՝ 9 օրերի ընթացքում դիտեցին մոտ 83 հազար հանդիսատես, իսկ համացանցով և հեռուստատեսությամբ 105 միլիոնից ավել մարդ: Փառատոնը հերառձակվեց՝ EuroNews, Russia Today, Москва 24, ТВЦ, Первый канал հեռուստաալիքներով: Նշված Первый канал, Москва 24 և ТВЦ հեռուստաալիքները անգամ ուղիղ եթերներով ներկայացրեցին «Երևանյան թմբուկներին», որոնց ներկայացվում էի որպես ամենագեղեցիկ և տպավորիչ ելությներից մեկը:
Հիշեցնենք, որ ինչպես նախորդ, այս տարի ևս հաղթողների ընտրությունն իրականացվել է երեք փուլով.
1-ին փուլ: Համաժողովրդական առաջադրում և քվեարկություն: Համապատասխան կայքում բոլոր ցանկացողները նշված անվանակարգերում առաջադրել են իրենց թեկնածուներին: Նախարարությունն ամփոփել և առավել շատ ձայներ հավաքած 5 թեկնածուի ներկայացրել է համապատասխան նախարարություններ:
2-րդ փուլ: Համապատասխան նախարարություններն ըստ անվանակարգերի թեկնածուներից ընտրել են երեք հավակնորդի, ովքեր ներկայացվել են մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում:
3-րդ փուլ: Երեկոյի ընթացքում երեք թեկնածուի անունները եւ լուսանկարները հայտնվել են մեծ էկրանին, եւ հանդիսատեսը (ոլորտի հայտնի մասնագետներ, պետական պաշտոնյաներ, հյուրեր, նոմինանտներ) ուղիղ քվեարկությամբ տեղում ընտրել են հաղթողին:
Աղբյուրը՝ menq.org
Լասանկարները՝ erit.am, regnum և sputnik.
- Previous Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին
- Next Գորան Բրեգովիչն ելույթ կունենա Երևանում
You may also like...
Sorry - Comments are closed