Երեկոյան ընթերցումներ՝ Մարդիկ միայն կորցնելուց հետո են սկսում գնահատել (առակ)

Մի ծերունի իր կյանքի մեծ մասն ապրել էր մի կղզում, որն աշխարհում ամենագեղեցիկ կղզիներից մեկն էր համարվում: Երբ նա օր ծերության տեղափոխվեց մեծ քաղաքում ապրելու, ինչ-որ մեկը նրան ասաց.
– Ի՜նչ սքանչելի բան է այդքան տարի մի կղզում ապրելը, որն աշխարհի հրաշալիքներից մեկն է համարվում: Մի փոքր մտածելով՝ ծերունին պատասխանեց.
– Գիտե՞ք, անկեղծ ասած՝ եթե ես իմանայի, որ իմ կղզին այդքան նշանավոր է, ապա գոնե հայացք կձգեի նրա վրա:
Մարդիկ սովորաբար չեն նկատում այն ամբողջ գեղեցկությունն ու բարիքները, որոնցով իրենք մշտապես շրջապատված են: Նրանք միայն կորցնելուց հետո են սկսում գնահատել դրանք: Մինչդեռ այդ ամենը հարկավոր է տեսնել մշտապես

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed