Երեխայի հետ շփվելիս քիչ օգտագործեք  «Չ» տառով սկսվող բառեր. Թինա Փափախչյան

Այս անգամ «Մենք» մշակութային առցանց լրատվականի հյուրասրահում է  նկարիչ-դիզայներ, մանկավարժ Թինա Փափախչյանը: Զրուցելու ենք երեխայի և նկարչության միջև եղած կարևորագույն կապի ու անհրաժշետության մասին:

Ի՞նչ նշանակություն ունի նկարչությունը` երեխայի զարգացման և աշխարհայացքի ձևավորման մեջ:

-Նկարչությունն առաջին հայացքից թվում է, թե վրձնի մեկ հարված է՝ պատկերներ ստեղծելու համար, սակայն այն ավելին է քան պատկերներ ստեղծելու միջոց, քանի որ նկարչության մեջ յուրահատուկ աշխարհ է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երեխայի մեջ զարգացնել մտավոր ունակությունները, ձևավորում է ճաշակ ու գեղեցկի հանդեպ ընկալումները:

Բացի այդ, նկարչությունն արտացոլում է երեխայի ներաշխարհն ու հոգեբանությունը:

-Ո՞ր տարիքից  երեխան կարող է հաճախել նկարչության դասերի:

-Այն պահից սկսած, երբ նա կարողանում է իր ձեռքում բռնել մատիտը: Իհարկե աստիճանաբար պետք է պետքէ այդ ամենը բացահայտել երեխայի համար: Խմբակներ կարելի է երեխային տանել սկսած  4-5 տարեկանից: Դասերին մասնակցելը առհասարակ կարևոր է այնքաով, որ երեխան այդ միջավարում կարողանում է ազատ ստեղծաործել, չկաշկանդվել ու հնարավորություն է ունենում ձեռբազատվել բոլոր կաղապարներից ու մշտապես գտնվում է ստեղագործելու ու երազելու անբացատրելի հարթության վրա:

-Որպես կանոն, կարծես բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել: Արդյո՞ք բոլոր երեխաների մոտ առկա է նկարելու հատկությունը:

-Իհարկե ո՛չ բոլորին է տրված նկարելու ունակությունը, բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ եթե երեխան ձգտում է և ուզում է նկարել, ապա նրա մոտ չւիի կարող ստացվել: Անպայմանորեն կստացվի լավ աշխատելու և ծնողների հետևողականության շնորհիվ:

Ո՞ր տիպի խառնվածքի մարդիկ են հիմնանում նախընտրու մ նկարչությունը՝ որպես արվեսի տեսակ;

-Կարծում եմ նկարչություն նախընտրում են այն մարդիկ, ովքեր ամեն ինչում տեսնում են գեղեցիկն ու բարին: Վերջին հաշվով նրանք, ովքեր անկեղց են իրենց սեփական «ես»-ի հանդեպ ու  չեն վախենում իրենք իրենց հետ մենակ մնալ՝ իրենց իսկ ստեղծած աշխարհում:

-Ո՞րն է Ձեր ուղերձը հայ ծնողներին:

-Պարզապես խորհուրդ կտամ մայրիկներին ու հայրիկներին, որ եթե անգամ երեխաների մոտ չի ստացվում նկարելը, միևնույն է՝ ծնողի առաքելություննէ երեխային ոգեշնչելն ու քաջալերելը: Երբեք չասեք, որ նրա մոտ չի ստացվում կա չի կարողանում: Խրախուսանքն ու ոգեևորությունը կարող է ավելին անել ու երեխայի մոտ ձգտում առաջացնել: Պարզապես  երեխայի հետ շփվելիս քիչ օգտագործեք  «Չ» տառով սկսվող բոլոր բառերը և նրանց մոտ ամեն ինչ կստացվի:

Զուցեց՝ Վ. Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed