Երբեք չի’ եղել և չի’ կարող լինել Աղդամը… Կա Տիգրանակերտ քաղաք` ստեղծված Տիգրան Մեծի կողմից մ.թ.ա 1-ին դարում

 

Ներկա Աղդամ կոչվող վայրում դեռևս մ.թ.ա 1 դարում  կառուցվել է Տիգրանակերտ քաղաքը: Իսկ արդեն մ.թա 14-րդ դարում այն զավթել են մոնղոլ թաթարները և Տիգրանակերտի բնակիչները փախուստի են դիմել: 18-րդ դարի վերջին Պանախ խանի  թուրք գերիների հրամայում է վերականգնել  Տիգրանակերի պարիսպները և այն կոչում  նոր անունով Աղդամ, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ տանիք, որովհետև Տիգրանակերտը կառուված էր սիպիատկ քարերից:  Սակայն զավթումից 150 տարի անց, դարձյալ  Տիգրանաերտը եղել և մնում է իր իրական անվամբ, որը անվանակոչվել է քաղաքը ստեղծող, Հայոց մեծ Արքա, Արքաների Արքա Մեծն Տիգրանի անունով:

Նշենք, որ Տիգրանակերտը պատմական հայկական քաղաք Արցախի  Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։  Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում

հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006-ին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

 

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed