«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում մասանկցում էին 10 մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով։ Նա  վաստակեց 24 միավոր:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի  Պորտուգալիայում:

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed