Եվգենի Կիսինը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ կտա «Քարնեգի հոլում»

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կտա Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:

Ինչպես նշում է asbarez.com-ը, համերգը կկայանա Նյու Յորքում` մայիսի 26-ին: Տաղանդավոր դաշնակահարի կարծիքով՝ երաժշտությունը, որը հեռու է աշխարհաքաղաքական մանյովրներից, կարող է Արևմուտքի հասարակությանը պատմել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունն ու օգնել, որ աշխարհը ձգտի ավելի ներդաշնակ դառնալուն:

 

«100 տարի առաջ Թուրքիայում սպանվեց 1.5 մլն մարդ` միայն հայ լինելու համար։ Տարիներ անց այս ոճրագործության չճանաչումն ուղի հարթեց Ադոլֆ Հիտլերի համար, ով  մահապատժի ենթարկեց 6 մլն հրեայի:

 

Ցեղասպանությունները չպետք է մոռացվեն: Ես մասնակցում եմ  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին ո՛չ միայն 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև՝ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու հայերի հետ պատահած սոսկալի դժբախտության մասին»,-ասել է Կիսինը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ համերգային ծրագրի շրջանակում դաշնակահարը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Կոմիտասի «Կռունկը»:

աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Եվգենի Կիսինը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ կտա «Քարնեգի հոլում»”

Leave a Reply

Your email address will not be published.