Ես հրաժարվել եմ գերմանական չորս պայմանագրից և Հայաստանում եմ մասնակցելու այս ծրագրին. Ծաղրածու Չառլի

Ամանորյա տոներին Երանում հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայի  «Շապիտո» կրկեսը:
Երևանում հյուրախաղերով հանդես կգա դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը: Ներկայացումները տեղի կունենան Կոմիտասի այգուն հարակից նախկին Դելֆինարիայի տարածքում գործող ժամանակավոր կրկեսում:

Թատերախումբի ելույթները կազմակերպել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը։ Ծրագիրը նվիրված է հայկական կրկեսի կոլեկտիվի 60-ամյակին ու ամանորյա տոներին, ինչպես նաև՝ Լեւոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Ծրագրում կլինեն ձիախաղ, կլինեն վարժեցրած արջեր, ուղտեր, շներ եւ այլ կենդանիներ:

Հատուկ ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ծաղրածու Չառլին. «Ես հրաժարվել եմ գերմանական չորս պայմանագրից եւ Հայաստանում եմ մասնակցելու այս ծրագրին»։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed