Ես ասյօր պարզապես փորձում եմ զարգացման վեկտորները փոխել

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը ԱՄՆ-ի «գրին քարդի» համար չի դիմել, այլ այն շնորհվել է իրեն` իր գործունեության համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Ամիրյանը նշեց, որ մշտական ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ունեցել է, սակայն մտադրություն` ոչ, 1995 թվականից ներդրումներ է կատարում այդ երկրում, իր տղան ու աղջիկը ԱՄՆ-ում ուսանում են:

Նրա խոսքով` Հայաստանում ևս ներդրումներ է կատարել, ստեղծվել են ռադիոկայաններ, հեռուստաընկերություն, մշակութային կենտրոն:

Իր նախորդի` Հասմիկ Պողոսյանի հետ համեմատություններին Ա.Ամիրյանը հորդորեց վերջ տալ. «Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է և Հասմիկ Պողոսյանը ֆունդամենտալ աշխատանք է կատարել: Ես ասյօր պարզապես փորձում եմ զարգացման վեկտորները փոխել»:

 

Նյութի աղբյուրը՝  168.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed