«Եթե իմ կյանքը կինո լիներ, ոչ-ոք չէր հավատա, որ այն իրական է». Ա. Շվարցենեգեր

style.news.am-ը գրում է՝

 

69-ամյա  ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը  մինչ ֆիլմերում նկարահանվելը նա աշխատել է որպես թիկնապահ, իսկ 2003-2011 թ-երին զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը:

Քչերին է հայտնի, բայց 20 տարեկան հասակում Շվարցենեգերը դարձել է «Միստեր Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետեւ յոթ անգամ հաղթել է «Միստեր Օլիմպիա» մրցույթում:

Ֆիլմասերների շրջանում Առնոլդը մեծ ճանաչում ձեռք բերեց «Քոնան» ֆիլմի շնորհիվ: Դե իհարկե, անժխտելի է նաեւ` որպես «Տերմինատոր» նրա հաջողությունը:

«Միստեր տիեզերքն» ու «Տերմինատորը» իր պատկերացումներն ունի կյանքի եւ հաջողության մասին: Նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ուժը չի ստեղծվում հաղթանակի միջոցով: Ուժը` դժվարությունները հաղթահարելն ու չհանձնվելն է»:

«Ապրել` չի նշանակում, պարզապես, գոյություն ունենալ: Ապրել` նշանակում է ձգտել, պայքարել, հասնել մի բանի…»

«Հիշեք` հաջողության աստիճաններով չեք կարող բարձրանալ, մինչ ձեր ձեռքերը գրպանում են»:

««Ես կվերադառնամ» արտահայտությունն ինձ համար միշտ էլ կանացի է հնչել»:

«Ես տարված եմ մարմնամարզությամբ: Ամեն օր պետք է պարապեմ»:

«Ձախողումը լուծում չէ: Բոլորն էլ պետք է ձգտեն հաջողության»:

«Կաթը երեխաների համար է… երբ մեծանում ես, այն պետք է փոխարինես գարեջրով»:

«Եթե իմ կյանքը կինո լիներ, ոչ-ոք չէր հավատա, որ այն իրական է»:

«Սկսեք խորքից, տարածվեք շատ հեռու, բայց երբեք մի նայեք ետ»:

«Ամենավատ բանը, որ կարող է պատահել ինձ հետ, բոլորին նման լինելն է: Ատում եմ միօրինակությունը»:

 

Հեղինակ՝ Սյունե Առաքելյան

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed