Եթե գլոբալ տաքացումն երկու աստիճանն անցնի, ապա վերականգնումը շատ դժվար կլինի

«Տարեցտարի ավելի հստակ է դառնում, որ կլիմայի փոփոխությունը ավելի շատ մարդածին է։ Շատ ժամանակ խառնում են գլոբալ տաքացումը, եղանակի տաքացման հետ։ Գլոբալ տաքացումը բերում է կլիմայի փոփոխության։ Չափումները ցույց են տալիս, որ գլոբալ տաքացումը հասել է 0,89 աստիճան, այս փոքրիկ փոփոխությունը բերում է կլիմայական համակարգի լուրջ շեղումների։ Եթե գլոբալ տաքացումը երկու աստիճանն անցնի, ապա հետվերադարձը շատ դժվար կլինի։ Գլոբալ տաքացումը կանխել կարելի է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելով և բուսականությունը, էկոհամակարգերն ավելացնելով»,-այսօր «Մենք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ  Բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխությունների կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը։

16684625_10155078705229645_733477516_nՎերջինս ավելացրերց, որ  գիտականորեն կլիմայի փոփոխության մասին սկսել են խոսել 1950-ական թվականներին, սակայն միայն տեսական ձևով, իսկ պրակտիկ անհանգստությունն ի հատ է եկել 1990-ական թվականների կեսերից։

16652865_10155078705389645_1589744281_n Ասուլիսի հրավիրված բանախոսներից բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ հավելեց, որ Հայաստանը խոցելի է  հիմնակաում ջրային տարածքների պահպանության առումով. «Տնտեսությունը զարգացնելու համար անընդհատ անհրաժեշտ է լինում օգտագործել բնական ռեսուրսները, իսկ թե դրանք ինչպե՞ս կվերականգնվեն, այդ հարցը մնում է օդի մեջ։  Չնայած մենք ունենք օրենքներ դրա մասին, բայց տեսնում ենք, որ վերականգնման գործընթացը շատ ծանր և փոքր քայլերով է առաջ գնում։ Եթե  մի քսան տարի առաջ մեզ կարող էին համարել միջին ջրային ռեսուրսներ ունեցող երկիր, ապա հիմա տեսնում ենք, որ այդ ջուրը դառնում է անպիտան։ Մենք ունենք գետեր, ավազանների հատվածներ, որոնք ջրի  դասակարգային հինգերորդ՝ ամենավատը տեղում են։ Դա, իհարկե, հանքարդյունաբերության հետևանք է»։

16650165_10155078705539645_1773045040_n

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նիստում ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 93 կողմ ձայնով, վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed