Դուբլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանի հովանու ներքո հոկտեմբերի 17-ին Դուբլինի Քրիստոսի տաճարում տեղի է ունեցել Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համերգին ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Դուբլինի արքեպիսկոպոս Միքայել Ջաքսոնը, իռլանդական խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը:

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դուբլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել”

Leave a Reply

Your email address will not be published.