Դենիել Քրեյգը հրաժարվել է 100 մլն դոլարի դիմաց նկարահանվել Բոնդի կերպարում

Դերասան Դենիել Քրեյգը հրաժարվել է 68 մլն ֆունտ սթերլինգ`մոտ 100 մլն դոլար, արժողությամբ պայմանագրից, որի համաձայն ինքը պետք է խաղար բոնդիանայի հաջորդ երկու ֆիլմերում: Քրեյգը հայտարարել է, որ իրեն սպառել է որպես Ջեյմս Բոնդ և այլևս չի ցանկանում աշխատել այդ նախագծի վրա, գրում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նշված թվի մեջ ներառվել է շահույթի մասը և աշխատավարձը, որը 48-ամյա դերասանը պետք է ստանար համապրոդյուսերի աշխատանքի համար: Ըստ թերթի աղբյուրների՝ նախագծի ղեկավարները համաձայնել են բաց թողնել Քրեյգին, քանի որ հոգնել են նրա քննադատություններից:

Հիշեցնենք, որ Քրեյգը խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին չորս ֆիլմերում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դենիել Քրեյգը հրաժարվել է 100 մլն դոլարի դիմաց նկարահանվել Բոնդի կերպարում”

Leave a Reply

Your email address will not be published.