Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեդարձն է

Այն հիմնադրվել է 1924 թվականի դեկտեմբերի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից:Բազմաթիվ մեծանուն երաժիշտների անուններ են կապված այս կոլեկտիվի հետ: Ղեկավարներ, դիրիժորներ, մենակատարներ,երգիչներ,կոմպոզիտորներ…. Շատերի համար մեր սիմֆոնիկը,իսկ այսօր ֆիլհարմոնիկը դարձել են երաժշտական Օլիմպոսի վերելքի մեկնարկային կետ: Առ այսօր 18 գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է ունեցել նվագախումբը և նրանցից մեծամասնությունը հնչեղ անուններ են ամբողջ աշխարհում: Չեմ ուզում այս պահին անուններ թեև ամեն անուն մի հզոր պատմություն է,մի կարևոր շրջան անցած 92 տարվա ընթացքում:
Այսօր,արդեն 16 տարի նվագախումբը ղեկավարում է 45 ամյա փորձառու երաժիշտ Էդուարդ Թոփչյանը,որը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը,ապա դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից: 1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով։2007 թվականից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է,որի շնորհիվ Հայաստան են գալիս աշխարհահռչակ երաժիշտներ: Ֆիլհարմոնիկը բազմիցս անդրադարձել է օպերային ժանրին,ներկայացնելով բազմաթիվ համաշխարհային օպերային կտավների համերգային կատարումներ:ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ մշակութային դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում։

Մեծ է նաև նվագախմբի գլխավոր տնօրեն Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզան Սիրունյանի ներդրած ավանդը, սրտացավ մոտեցումը բոլոր հարցերին, որը գալիս է առջին իսկ օրվանից,դեռ 2000 թվականից:

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր տարիների երաժիտներին, դիրիժորներին, տնօրեններին… և իհարկե մեր հանդիսատեսին նվագախմբի ծննդյան օրվա կապակցությամբ ու համոզված եմ,որ նվագախմբի մասնագիտական նշաձողը միշտ կմնա բարձրության վրա: Ձեզ լեփ-լեցուն դահլիճներ,հարուստ հյուրախաղային քարտեզ և,իհարկե, հարուստ հովանավորներ:

 

Այս մասին գրում է հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed