Դանիել Վարուժան. Հասուն արտ

Արտս ոսկո՜ւն է…
Նման բոցերու
Ցորենն է բռնկեր`
Առանց այրելու

Արտս ոսկո՜ւն է…
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտներու տակ:
Արտս ոսկո~ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև´ն են հագեր:Արտս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերուն մեջեն
Կանցնին զերթ փայլակ:

Արտս ոսկո՜ւն է…
Մերթ կելլե, հովեն,
Դեղձանիկ մը թի´ռ,
Ոսկեծուփ ծովեն:Օրո՜ր, ոսկո´ւն արտ,
Օ՜ր տուր, հասո´ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

«Հացին երգը»  շարքից
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

January 2019
M T W T F S S
« Dec    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031