Գևորգ Դավիթյանը Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել

Ստամբուլի Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Գևորգ Դավիթյանը. տեղեկացնում է «Ակօս»-ը։

Նախկինում Դավիթյանը զբաղեցրել է Օպերայի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։

Նոր պաշտոնում նա փոխարինելու է թոշակի անցած Շամիլ Գյոքբերքին։

«Նման կարևոր պաշտոնի նշանակվելու համար մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում»,-ասել է Դավիդյանը։

Ազգությամբ հայ արվեստագետը ծնվել է 1968 թվականին և երկար տարիներ տարբեր երգչածմբեր է ղեկավարել։

1998 թվականին հաջողությամբ հանձնել է քննություններն ու դարձել է Ստամբուլի օպերայի մենակատար:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Գևորգ Դավիթյանը Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել”

Leave a Reply

Your email address will not be published.