Գրքի շնորհանդես «Աբովյան» ՔԿՀ-ում. Բանաստեղծուհին տպիչ է նվիրել ՔԿՀ-ին

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների եւ ամերիկաբնակ գրող, բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացավ գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի եւ դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ հնչեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ եւ տպիչ նվիրեց, իսկ կին դատապարտյալները նշեցին, որ միջոցառումը բացի մտերմիկ եւ հուզիչ լինելուց` նաեւ ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում եւ վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գրքի շնորհանդես «Աբովյան» ՔԿՀ-ում. Բանաստեղծուհին տպիչ է նվիրել ՔԿՀ-ին”

Leave a Reply

Your email address will not be published.