Գրիմ եղբայրների հերոսները հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանում օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը Գյոթե-ինստիտուտի նվերն է  Հ. Թումանյանի թանգարանին, և բացման հետ միասին տեղի ունեցավ հանձնման հանդիսավոր արարողությունը: Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, գերմաներեն լեզվիմասնագետներին, այլև ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվողների համար: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը աշխարհի մի շարք երկրներում ներկայացվելուց հետո ապրիլից Հայաստանում է: Սկզբում ցուցահանդեսը հյուրընկալվել է Ճամբարակի Թիվ 1 դպրոցում, որը Գյոթե Ինստիտուտի գործընկեր դպրոցներից է, իսկ հիմա այն արդեն Երևանում է՝ Հ. Թումանյանի թանգարանում, որտեղ էլ հիմնովին կմնա՝ որպես Գյոթե Ինստիտուտի նվեր: Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` ամենևին էլ պատահական չէ, որ հենց իրենց թանգարանն են հարմար գտել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ու հեքիաթների թափառող հերոսները Գերմանիայից՝ Գրիմ եղբայրների հայրենիքից բերել են Թումանյանի հայրենիք: Հայտնի է, որ Հ. Թումանյանը Գրիմ եղբայրների հեքիաթների լավագույն թարգմանիչն է: 1812 թ. Առաջին գերմաներեն հրատարակությունից   101 տարի անց`1913-ին,  նաձեռնարկեց 9 հեքիաթի թարգմանությունը և այդ ամենն արեց բացառիկ տաղանդով: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը կարևորեց այսօրինակ ինտերակտիվ ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ ներկայումս դասական ցուցահանդեսների կողքին կարիք կա նոր մոտեցումների: Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը:

 

Աղբյուրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed