«Գուն Ֆու Տե» գեղագրության նմուշը բնօրինակը չէ

«Գուն Ֆու Տե» («Gong Fu Tie») գեղագրության նմուշը, որը վաճառվել է  2013 թվականի սեպտեմբերինSotheby’s-ի նյույորքյան աճուրդի ընթացքում և վերագրվում է Սուն դինաստիայի դարաշրջանի պոետ Սու Շիին, կրկնօրինակ են անվանել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times թերթի բլոգին:

«Գուն Ֆու Տե» աշխատանքը ձեռք է բերել Շանհայից գործարար և հավաքորդ Լյու Իցյանը՝ 8,2 միլիոն դոլարով: Նա պատրաստվում էր ցուցադրել ձեռք բերած գեղագրության նմուշը Շանհայում իր անձնական պատկերասրահում և պատվիրել էր Շանհայի պետական թանգարանի մասնագետների մոտ լրացուցիչ փորձաքննություն:

Աշխատանքն ուսումնասիրող 3 չինացի արվեստաբանները հայտարարել են, որ այն բնօրինակը չէ: Նրանց խոսքերով՝ գեղագրության նմուշը ստեղծվել է 1820-ից 1871 թվականներն ընկած ժամանակահատվածում, և հնարավոր է՝ պատճենվել է անգամ Սու Շիի ոչ օրիգինալ աշխատանքից:

Sotheby’s աճուրդի տունը հերքում է, թե նկարը կեղծ պատճեն է, և պնդում է նոր մասնագետների ներգրավմամբ հետաքննություն: Հավաքորդը, իր հերթին, նշել է, որ նա պատրաստ է անցկացնել ևս մի անկախ փորձաքննություն: Այն դեպքում, եթե պարզվի, որ գեղագրությունը կեղծ է, Լյու Իցյանը ակնկալում է ստանալ ֆինանսական փոխհատուցում:

Սու Շիի (1037-1101) աշխատանքը համարվում է գեղագրության ամենահայտնի օրինակներից մեկը: Նախկինում այն գտնվել է մի քանի հայտնի չինացի նկարիչների և գեղագետների հավաքածուներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Գուն Ֆու Տե» գեղագրության նմուշը բնօրինակը չէ”

Leave a Reply

Your email address will not be published.