Գյումրու որբանոցի 1923 թվականի լուսանկարը՝ ամերիկյան կոմիտեի ամսագրի շապիկին

Ռուբեն Շուխյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է.

«Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ամսագրի 1923 թվականի հունվարյան համարը, որի շապիկին պատկերված է Ալեքսանդրապոլի (Գյումրի) որբանոցներից մեկի մուտքը:
Այսօր դժվար է պատկերացել, բայց դա պատմական փաստ է, որ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանում ապաստանած արևմտահայ փախստականներին և որբերին շարունակվել է անգամ Հայաստանի անկախության կորստից հետո՝ ընդհուպ մինչև 1931 թվականը: Չնայած քաղաքական բազում խոչընդոտներին՝ Հայաստանին տրամադրվող ամերիկյան հումանիտար օգնությունն այնքան մեծ ծավալի էր հասնում, որ Խորհրդային Հայաստանի փաստացի ղեկավարը՝ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը գնաց այն ժամանակվա համար մի աննախադեպ քայլի: 1922 թվականի մայիսի 10-ին նա «Բաց նամակ» հղեց ԱՄՆ նախագահ Ուորեն Հարդինգին՝ իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանին տրամադրվող բազմաբնույթ օգնության համար»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed