Գյումրիի հանդիսատեսը տարբերվում է իր արձագանքով. «Բամբիռ»

Նոյեմբերի 24-ին Գյումրիի  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Բամբիռ» խմբի և Ջագի համերգը: Համերգը, որը կազմակերպվել էր «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013»-ի շրջանակներում, բաղկացած էր երկու հատվածներից: Առաջին մասը նվիրված էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և հանրապետության մյուս շրջաններից:

«Բամբիռ» խմբի անդամ Նարեկը «Մենք» առցանց մշակութային լրատվականի թղթակցի հետ  զրույցում նշեց, որ փոքր ինչ երկարատև ընդմիջումից հետո վերջապես հասունացել էր պահը նմանօրինակ համերգ նախաձեռնելու համար, իսկ ինչ վերաբերում է գնահատականին, ապա դա էլ  թող տա հանդիսատեսը:

Այն հարցին, թե ինչո՞վ է առանձնանում Գյումրու հանդիսատեսը, Նարեկը պատասխանեց. «Տրանզիստորային է… ինչ-որ տեղ բոլոր հանդիսատեսներն ունեն ընդհանրություն և միաժամանակ տարբերվում են միմյանցից, իսկ Գյումրու հանդիսատեսն առանձնանում է իր արագ արձագանքով, ռեակցիայով»:

անդրադարձը և լուսանկարները՝ Լորետա Մուրադյանի


 

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գյումրիի հանդիսատեսը տարբերվում է իր արձագանքով. «Բամբիռ»”

Leave a Reply

Your email address will not be published.