Գերմանիայում կվերահրատարակեն Հիտլերի Mein Kampf գիրքը

Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը 2016թ. հունվարին կվերահրատարակի Ադոլֆ Հիտլերի Mein Kampf ծրագրային աշխատանքը, որը չի հրատարակվել Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, գրում է BBC-ն:

Աշխատանքը կտպագրվի 2 հատորով` գրեթե 2.000 էջ ընդհանուր ծավալով, և կարժենա 59 եվրո: Առաջին տպաքանակը նախատեսում է 3.500-4.000 նմուշ:

Հրատարակչի խոսքով` օրիգինալ տեքստը կուղեկցվի լայն քննադատական մեկնաբանություններով, քանի որ աշխատանքին հատուկ է վառ արտահայտված հակասեմականությունը։ Բացի այդ, հրատարակիչը կարծում է, որ շատ բառեր և արտահայտություններ Հիտլերի աշխատանքում անհասկանալի կլինեն ժամանակակից ընթերցողին:

Գրքի վերահրատարակումն առաջացրել է Գերմանիայի հրեական համայնքի բացասական արձագանքը, ովքեր գիրքն անվանել են վտանգավոր:

Ինստիտուտում, ընդհակառակը, նշել են, որ աշխատանքը հրապարակում են հենց նրա համար, որ ցրեն դրա շուրջ ստեղծված առասպելները։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գերմանիայում կվերահրատարակեն Հիտլերի Mein Kampf գիրքը”

Leave a Reply

Your email address will not be published.