«Գահերի խաղը» սերիալ կվերադառնա սպանված համարվող հերոսը. ԶԼՄ-ներ

«Գահերի խաղը» սերիալում, թեև սև մոգության առկայությանը, եթե կերպարը սպանվում է, ապա նրա վերածնունդը հնարավոր չէ։ Սակայն, հավանաբար, պրոդյուսերները բացառություն են արել. 6-րդ սեզոնի նկարահանումների ժամանակ նկատել են դերասանին, ում կերպարը վաղուց սպանված էր համարվում, գրում է filmpro.ru-ն։

Սանդոր Կլիգանին ոչ ոք չի տեսել 4-րդ սեզոնի վերջից. Արյա Սթարկը թողել է նրան մահամերձ՝ հրաժարվելով ինչպես օգնել, այնպես էլ սպանել։ Նրա ճակատագիրը սերիալում անհայտ է մնացել, սակայն հաջորդ սեզոնում նա չի հայտնվել։ Շատ հավանական է, որ Կլիգանը կարող էր ողջ մնալ։

Ինչպես նշում է Independent-ը՝ Ռորի ՄքՔանին, ով կատարում է Կլիգանի դերը, նկատել են սերիալի նկարահանման հրապարակում։ Նրա մասնակցության մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Գահերի խաղը» սերիալ կվերադառնա սպանված համարվող հերոսը. ԶԼՄ-ներ”

Leave a Reply

Your email address will not be published.