«Գահերի խաղը» «Էմմի» հեռուստատեսային մրցանակ է ստացել

«Գահերի խաղ» Ֆենտեզի ոճով ամերիկյան սերիալը «Էմմի» մրցանակ է ստացել, որը տրամադրվում է փրայմ թայմում հեռարձակվող լավագույն հեռուստատեսային հաղորդումներին։ Այս մասին հայտնում է Lenta–ն ՝ վկայակոչելով Reuters–ը։

Հանդիսավոր արարողությունն անցել է Լոս Անջելեսում ՝ «Մայքրոսոֆթ» թատրոնում։

«Գահերի խաղին» մրցանակ է տրամադրվել «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում։ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել «Փոխնախագահ» (Veep) քաղաքական կատակերգությանը։ Երկու սերիալներն էլ հեռարձակվում են «ՆՎՕ » հեռուստաալիքի եթերում։

Այսպիսով ՝ «Գահերի խաղն» ու «Փոխնախագահը» դուրս են մղել նախորդ տարիների մրցանակակիրներ AMC հեռուստաալիքի «Խենթերը» (Mad Men) եւ АВС հեռուստաալիքի «Ամերիկյան ընտանիքը» (Modern Family) սերիալներին։

«Գահերի խաղը» նաեւ մրցանակ է ստացել լավագույն սցենարի, լավագույն ռեժիսուրայի ու երկրորդ պլանի լավագույն դերասանի համար (Փիթեր Դինքլեյջ)։

Վիոլա Դեւիսը դարձել է առաջին աֆրոմերիկուհին, ով արժանացել է մրցանակի որպես դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի ՝ ABC –ի «Ինչպես խուսափել պատժից սպանության համար» (How to Get Away with Murder)՝ սերիալում իրավաբանի դերակատարման համար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Գահերի խաղը» «Էմմի» հեռուստատեսային մրցանակ է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.