Բրոնզե դարում բրիտանացիները զարդերի համար տեղական խխունջներ էին օգտագործում

Մի խումբ հնագետներ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ և մաթեմատիկոսներ պարզել են խխունջի ծագումը, որից բրոնզե դարում մարդիկ իրենց համար զարդեր են պատրաստել: Գիտնականները որոշել են,  որ խխունջները տեղական փափկամորթներին են պատկանում: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «PLOS ONE» ամսագրում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Անալիզի են ենթարկել Սաֆոկլում հայտնաբերված բրոնզեդարյան վզնոցներն ու ապարանջանները: Գիտնականներն անալիզի ընթացքում օգտագործել են լուսային և էլեկտրոնային մանրադիտակ, ինչպես նաև ամինաթթուների ռացեմիզացիայի մեթոդ(անցում L իզոմերից D իզոմերի):

Նրանք որոշել են փափկամորթների տեսակները, որոնցից բրոնզե դարում զարդեր են պատրաստել: Բոլորը տեղի բնակիչների են եղել, որոնք ամենուրեք հանդիպում են Մեծ Բրիտանիայում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed