Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաս և Մոնե թատրոնի հրապարակներում ելույթներուվ հանդես եկավ «Երևանյան թմբուկներ» խումբը

«Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ, Բելգիայի հայերի կոմիտեի աջակցությամբ՝ ի դեմս կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի, Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների՝ Պողոս Յալիմի, Էդիկ Քոթանջյանի և Սամվել Սարգսյանի, մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100 ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյանների առթիվ հունիսի 1-2 հանդես եկավ միջոցառումներով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաս և Մոնե թատրոնի հրապարակներում։ Հիշեցնենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև ելույթ ունեցավ եվրոպական մի շարք այլ քաղաքներում. Իտալիայի Միլան քաղաքում՝ մայիսի 20-22, Ֆրանսիայի Լիոն և Վյեն քաղաքներում՝ մայիսի 23-26, Փարիզում՝ մայիսի 27-29:

IMG_6762-1-1024x768 IMG_6836-1-1024x768 glxavor IMG_6672-1-1024x768

 

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Թամարա Հակոբյան։

 

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed