Բիրմինգեմում ցանկանում են Հայաստանի օրինակով դպրոցում շախմատ ուսուցանել

Ամերիկյան Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում ծրագրում են դպրոցներում շախմատ ուսուցանել՝ հուսալով, որ այդ երեխաներին կօգնի կատարելագործել իրենց վերլուծական ունակությունները: Այս մասին գրում է «Great Bend Tribune» պարբերականը:

Ծրագրվում է շախմատի խմբակներ ստեղծել Բիրմինգեմի 15-20 դպրոցներում: Դպրոցների պաշտոնյաների խոսքով, շախմատի ուսուցման արդյունքում ստացված օգուտը չի սահմանափակվում մաթեմատիկայում ձեռքբերումներով: Հայտնի է նաև, որ շախմատը մեծացնում է վերլուծական և խնդիրներին լուծում գտնելու ունակությունները, լավացնում է հիշողությունը, մեծացնում մտավոր զարգացման գործակիցը:

Իսկ Մեծ Բրիտանիայում քաղաքական առաջնորդների տարբեր խմբեր ներկայում պնդում են պետական դպրոցական ծրագրերում շախմատը ներառելու շուրջ: Բրիտանական խորհրդարանի անդամ Յասմին Կուրեշին հայտարարել է, որ պետական տարրական բոլոր դպրոցները պետք է ուսումնական ծրագրի շրջանակում շախմատ սովորեն:

Հիշեցնենք, որ 2011 թվականին շախմատը պարտադիր առարկա դարձավ Հայաստանի պետական դպրոցներում: Մեր երկիրը 1,5 մլն դոլար է ներդրել դասագրքերի և ուսումնական ծրագրերի ստեղծման, ուսուցիչների պատրաստման և սարքավորումներ գնելու համար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բիրմինգեմում ցանկանում են Հայաստանի օրինակով դպրոցում շախմատ ուսուցանել”

Leave a Reply

Your email address will not be published.