Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չլուսանկարել իրեն բեմի վրա

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չտեսալուսանկարահանել իր ելույթները, հայտնում է The Independent-ը։

Նրա խոսքով՝ սմարթֆոնների տեսախցիկները լրջորեն խոչընդոտում են դերասանների աշխատանքին։

«Նվաստացուցիչ և տհաճ է դահլիճում տեսնել սմարթֆոնների վրա վառվող կարմիր կամ սպիտակ լույսերը»,- երկրպագուներին ասել է Քամբերբեթչը ներկայացումներից մեկի ավարտից հետո։

Նա հավելել է, որ ցանկանում է հանդիսատեսին փոխանցել կենդանի ապրումներ, որոնք կտպավորվեն նրանց հիշողության մեջ, այլ ոչ սմարթֆոններում։

Դերասանը խաղում է Համլետի դերը Շեքսպիրի համանուն պիեսում՝ Բարբիկան թատրոնում։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Բենեդիկտ Քամբերբեթչը խնդրել է երկրպագուներին չլուսանկարել իրեն բեմի վրա”

Leave a Reply

Your email address will not be published.