Բեյոնսեն Քիմ Քարդաշյանին թանկարժեք նվեր է մատուցել` երրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ

Հայտնի ամուսիններ երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:

Ինչպես հայտնում է The Sun-ը, նրանք որպես նվեր են ընտրել ավելի քան 20.000 դոլար արժողությամբ թևնոց՝ զարդարված ադամանդներով ու 3 թվի փորագրությամբ: Նշվում է, որ զարդը հանրահայտ Lorraine Schwartz բրենդի արտադրանքն է և պատրաստվել է հատուկ երեխայի համար:

Հիշեցնենք, որ օրերս Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել հայազգի հեռուստաաստղի ու սիրված ռեփերի 3-րդ երեխան:

Հայտնի է, որ Քարդաշյանը գտնվել է ծնարանում ու ծննդաբերության ընթացքում եղել փոխնակ մոր կողքին: Երեխայի ծնվելուց հետո նա գրկել է փոքրիկին ու նրա հետ ֆիզիկական շփման մեջ մտած առաջին մարդը դարձել:

Հատկանշական է, որ Քանյեն ևս ծնարանում է եղել, սակայն նախընտրել է անմիջականորեն չհետևել ծննդաբերական գործընթացին: Երեխայի ծնվելուց հետո նա շտապել է գրկել դստերը:

Ինչ վերաբերում է փոխնակ մորը, ապա չնայած նրան, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո անցել է կենսաբանական ծնողների հոգածության ներքո, կնոջը թույլ են տվել փոքր-ինչ շփվել 9 ամիս կրած երեխայի հետ:

Հավելենք, որ զույգի առաջնեկը՝ Նորթը, 4 տարեկան է, իսկ որդին՝ Սենթը՝ 2 տարեկան:

 

Նյութը` tert.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

February 2019
M T W T F S S
« Jan    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728