Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը կմեկնարկի «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող միջոցառումների շարքը

ՀՀ  Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումը տեղի կունենա մշակույթի նախարարության աջակցությամբ և կմեկնարկի  Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13:30-ին` կոմպոզիտորի շիրմին այցելությամբ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ):

Իսկ ժամը 14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։

Ցուցադրության բացումից անմիջապես հետո՝  ժամը 14:30-ին կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

«Մեր Սպենդիարյանը» ցուցահանդեսը կգործի նույն վայրում մինչև նոյեմբերի 20-ը:
Միջոցառումների մուտքն ազատ է:

Ծրագիր

Խմբերգ՝ «Ալմաստ» օպերայից

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբ

 

«Հրապուրել են ինձ քո սև աչերը», «Արևելյան օրորոցային երգ»

Նարինե Անանիկյան

Դաշնակահար՝ Մարգարիտ Սարգսյան

«Ղայթարմա»

Ա. Սպենդիարյանի անվան կվինտետ

 

«Ա՜յ, վարդ», «Օ՜, վարդ ջահել իմ օրերի»

Անդրանիկ Մալխասյան

Դաշնակահար՝ Մարգարիտ Սարգսյան

 

«Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը»

Դիանա Հարությունյան

Դաշնակահար՝ Մարգարիտ Սարգսյան

 

Թաթուլի և Ալմաստի զուգերգը՝ «Ալմաստ» օպերայից

Գևորգ Մաղաքյան, Նարինե Անանիկյան

 

«Էնզելի»

Ա. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբ՝ կամերային կազմ

Դաշնակահար՝ Վասիլի Ռոլիչ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed