Ա.Ամիրյանը նշանակեց Գյումրու թատրոնի նոր տնօրենին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

Նախարարը նշել է, որ ուրբաթ օրը տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին մասնակցել են 3 հոգի, անցողիկ շեմը հաղթահարել էին թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ու ռեժիսոր Մկրտիչ Անտոնյանը:

Մշակույթի նախարարը՝ հավատարիմ մնալով իր խոստմանը,  թատրոնի ղեկավարի պաշտոնում նշանակեց  թատրոնի կոլեկտիվի կողմից հավանության արժանացած մասնագետին:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed