Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը շուտով հյուրախաղերով կայցելի Երեւան

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը շուտով հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին Հայաստանում։

Հաայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացվի «Սրճարան. կյանքը վարդագույն լույսի ներքո» (ըստ Լ. Գոլդշթեյնի) բեմադրությունը:

Հյուրախաղերը կանցկացվեն երկու երկրների՝ 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը շուտով հյուրախաղերով կայցելի Երեւան”

Leave a Reply

Your email address will not be published.